- Հայերեն
- Français
- English
Այցելություն Վեոլիա ջրի Գյումրու մասնաճյուղ ՓԲԸ՝ «Խմելու ջրի որակի լաբորատորիա»
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/IMG_20191016_145659.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/IMG_20191016_145913.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/IMG_20191016_150345.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/IMG_20191016_150535.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/IMG_20191016_151047.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/IMG_20191016_151309.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/IMG_20191016_153641.jpg)
Հոկտեմբերի 16-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի առաջին կուրսի ուսանողներն այցելեցին Վեոլիա ջրի Գյումրու մասնաճյուղ ՓԲԸ՝ «Խմելու ջրի որակի լաբորատորիա»: Այցի նպատակն էր ծանոթացնել «Վեոլիա ջրի Գյումրու մասնաճյուղ» ՓԲԸ- ի և խմելու ջրի որակի լաբորատորիայում կատարվող աշխատանքներին, խորացնել գիտելիքները ջրի աղտոտման պատճառների և դրանց վերացման վերաբերյալ, ինչպես նաև դաստիարակել խնայողական վերաբերմունք խմելու ջրի նկատմամբ:
Խմելու ջրի լաբորատորիայի վարիչ Հռիփսիկ Սիմոնյանը ուսանողնրին ծանոթացրեց Շիրակի մարզի խմելու ջրի ջրամատակարարման համակարգին և լաբորատորիայում կատարվող աշխատանքներին, որոնց նպատակը բնակչությանն անվտանգ, սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան խմելու ջրով ապահովելն է:
Քիմիկ լաբորանտ Շուշանիկ Մկրտչյանը տարբեր փորձերի միջոցով իրականացրեց խմելու ջրի քիմիական հտազոտություն, որի ընթացքում կոլորիմետրի միջոցով որոշվեց խմելու ջրում մնացորդային քլորի առկայությունը, պղտորաչափի և զգայորոշման միջոցով՝ ջրի պղտորությունը, pH-մետրի միջոցով՝ խմելու ջրի ջրածնային ցուցիչը և տիտրման եղանակով չափվեց ջրի կոշտությունը:
Փորձերի իրականացմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաև ուսանողները:
Լաբորատորիայի մանրէաբան Մարինե Դավոյանը ուսանողներին ծանոթացրեց ախտահանման սարքերին, կատարվող նախապատրաստական աշխատանքների ընթացքին և կատարեց խմելու ջրի մանրէաբանական հետազոտություն:
Մասնագետները լիարժեք բացատրություն տվեցին ուսանողներին հետաքրքրող բոլոր հարցերին:
Այցելությունից հետո անցկացվեց ստացած տպավորությունների բուռն քննարկում՝ կարևորելով խմելու ջրի մաքրությունը՝ որպես բնակչության անվտանգ և ապահով կյանքի գրավական:
Քիմիայի դասախոս՝ Զ. Նահապետյան