Սեփական բիզնե՞ս, թե՞ աշխատանք գործատուի մոտ

14/10/2019

 

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը, համագործակցելով Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի Գյումրու գրասենյակի հետ, 2019 թվականի հոկտեմբերի 8-ին անցկացրեց «Սեփական բիզնե՞ս, թե՞ աշխատանք գործատուի մոտ»  խորագրով դասընթաց:
Դասընթացի թեմաներն են`
•    Շիրակի ապագան  (տուրի՞զմ, գյուղատնտեսությո՞ւն, Տեղեկատվական տեխնոլոգիանե՞ր և այլ) 
•    Սեփական բիզնես, թե՞ աշխատանք գործատուի մոտ
•    Հայաստանի Ամերիկյան Համալսարանի  Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրերի ներկայացում,
•    Ուսանողների առաջարկների քննարկում  և/կամ այլ հարցեր:

Դասընթացը վարեց Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի ղեկավար (Գյումրու գրասենյակ) Արթուր Լալայանը:

Կարիերայի ուղղորդման կենտրոն