Աշխատանքի նկատմամբ անձի մոտիվացիայի ձևավորում

04/10/2019

 

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը ս/թ հոկտեմբերի 4-ին  կազմակերպել էր «Աշխատանքի նկատմամբ անձի մոտիվացիայի ձևավորում» խորագրով սեմինար-դասընթաց:
Սեմինար-դասընթացի ընդհանուր նպատակն է․
Նպաստել ուսանողների մոտիվացիայի էության, տեսությունների, կարիերայի ուղու վերաբերյալ գիտական գիտելիքների հաղորդման ու արդյունավետ աշխատանքի նկատմամբ դրական մոտիվացիայի ձևավորմանը:
 Դասընթացի թեմաներն էին.
•    Մոտիվացիայի էությունը
•    Մասլոուն և մարդկային կարիքների հիերարխիան
•    Հերցբերգը և երկգործոն տեսությունը
Դասընթացը վարեց Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանը: Նա բացի հիմնական թեմայից ուսանողների հետ կիսվեց իր սեփական փորձով, թե ինչպես մոտիվացիայի շնորհիվ կարողացավ հիմնել սեփական կազմակերպությունը:                                   
Կարիերայի ուղղորդման կենտրոն