Ի՞նչ է մասնագիտական կողմնորոշումը

17/09/2019

 

2019թ․ սեպտեմբերի 13-ին ՀՀ ԿԳՆ «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի Կարիերայի ուղղորդման կենտրոնի կողմից անցկացվեց իրազեկիչ  սեմինար-դասընթաց, այս անգամ «Ոսկերչություն` ոսկերիչ» մասնագիտությամբ սովորող առաջին կուրսի ուսանողների համար:
 

Դասընթացի ընթացքում ուսումնասիրվեցին հետևյալ թեմաները

  • Ի՞նչ է մասնագիտական կողմնորոշումը
  • Մասնագիտական կողմնորոշման խնդիրը, սուբյեկտները
  • Մասնագիտական զարգացման փուլերը
  • Մանագիտական կողմնորոշման ծառայությունների շրջանակը
  • Ծառայությունների ձևերը
  • 6 քայլ մասնագիտության ընտրության հարցում
  • Ջ. Հոլլանդի 6 անձնային տիպերը

 

Դասընթացը վարեց՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանը:  Նա սպառիչ և գրագետ ներկայացրեց դասընթացի թեմաները և պատասխանեց բոլոր հարցադրումներին:

 

Կարիերայի ուղղորդման կենտրոն