«Ներառական կրթության կարևորությունը» թեմայով 2-րդ հանդիպում

04/05/2019

 «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի և Հայկական Կարիտասի  Էմիլի Արեգակ կենտրոնի կողմից Գյումրիում իրականացվող «Առաջին ներառական փուռ և սրճարան» ծրագրի համագործակցության շրջանակներում կարիերայի ուղղորդման կենտրոնը   ս/թ մայիսի 2-ին կազմակերպեց թվով երկրորդ հանդիպումը ուսանողների հետ։
Դասընթացավար հոգեբան Կարինե Միրզոյանը ուսանողներին ներկայացրեց «Հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ հասարակության վերաբերմունքը տարբեր պատմական դարաշրջաններում», «Ներառական կրթության կարևորությունը՝ հեռանկար, դժվարություն», «Հաղորդակցման հմտություններ» թեմաները, որոնց շուրջ այս անգամ ևս ծավալվեց բուռն քննարկում.
Դասընթացին մասնակցեց 10  ուսանող։
Համագործակցության շրջանակում դասընթացները կլինեն  շարունակական։
 
Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար` Լևոն Իգիթյան