Եղեռնազարկ եղանք …

26/04/2019

Սույն թվականի ապրիլի 23-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց <Եղեռնազարկ եղանք> խորագրով պոեզիայի ժամ՝ նվիրված Մեծ եղեռնի 104-ամյա տարելիցին: Միջոցառման նպատակն էր խոնարհվել 1915 թվականի Մեծ եղեռնի զոհերի հիշատակի առջև, ճանաչել և արժևորել եղեռնազարկ հայ մտավորականների թողած գրական ժառանգությունը, գնահատել Կոմիտասի գործունեությունը՝ որպես ազգապահպանության միջոց և հոգևոր մշակույթի կրող, զարգացնել ուսանողների բանավոր խոսքը: 
Մասնակից առաջին կուրսի ուսանողները, կոմիտասյան երգերի ներքո, ընթերցեցին Ռ.Սևակի, Դ.Վարուժանի, Սիամանթոյի ստեղծագործությունները, ներկայացրին թատերական դրվագներ Գր.Զոհրապի և Ռ.Սևակի կյանքից: Նրանց խոսքը ուղեկցվում էր օրվա խորհրդին վերաբերող սահիկաշարով: Տպավորիչ ու ակնառու էին Վ. Սվազլյանի «Ցեղասպանություն վերապրածների հիշողություններ» գրքից ընթերցված հատվածները: 
Միջոցառումը դատապարտում էր Ցեղասպանությունն իբրև մարդկության դեմ ուղղված ոճրի և միևնույն ժամանակ պատգամում՝ «Եկեք պահանջատեր լինենք ու կրենք մեր ժողովրդի պատվի դրոշը, ճանաչենք մեր պատմությունն ու անցյալը, համախմբվենք ու միասնական լինենք»: 
 
Միջոցառման կազմակերպիչ՝              Գ. Ավետիսյան