Աշխատանքի որոնման նորագույն մեթոդներ

13/03/2019

2019թ․ մարտի 12-ին «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կարիերայի ուղղորդման կենտրոնի կողմից անցկացվեց «Աշխատանքի որոնման նորագույն մեթոդներ» խորագիրը կրող դասընթացի առաջին հանդիպումը: 
Դասընթացի ընդհանուր նպատակն է․
ուսանողներին փոխանցել այն հիմնական հմտություններն  ու  գիտելիքները, որոնք  կարող են օգտագործել աշխատանք ձեռք բերելու ակնկալիքով:
Դասընթացը վարեց՝ կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանը, ով ուսանողներին ներկայացրեց աշխատաշուկայում թափուր հաստիքների որոնման նորագույն մեթոդները, կիրառման ձևերը, ինչպես նաև սպառիչ և մատչելի պատասխանեց բոլոր հարցադրումներին: