Ռադիոկապի հնարավորությունները

01/03/2019

 

Փետրվարի 25-ին «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում»  II կուրսում անցկացվեց «Ռադիոկապի հնարավորությունները» թեմայով բաց դաս, որին մասնակցեց 15 ուսանող: 
Բաց դասի նպատակն էր.
•    կիրառել ձեռք բերած  մասնագիտական գիտելիքները գործնականորեն
•    նպաստել մասնագիտական գիտելիքների  հարստացմանը
•    ձևավորել ինքնուրույն աշխատելու կարողություն
•    համագործակցել  «օպերատոր համակարգչի» մասնագիտությամբ ուսանողների հետ

Ուսանողները սահիկաշարի միջոցով բացատրեցին ռադիոկապի հնարավորությունները և կիրառման ոլորտները: Խոսվեց ռադարի /ռադիոտեղորոշիչի/, ռադիոսպեկտրոսկոպիայի և ռադիոաստղադիտակի մասին`զուգահեռ ցուցադրելով թեմաների շուրջ բովանդակալից տեսանյութեր: 
Ցուցադրվեց նաև ուսանողների ձեռքով հավաքած լույսի և ռադիոալիքներով աշխատող ռադիոմիկրոֆոնները՝ ներկայացնելով վերջինների հանգույցները, աշխատանքի սկզբունքը, բնութագրերը և առանձնահատկությունները:
Սովորողները փորձակեցին տարբեր ցրման հնարավորություններով WI-FI սարքեր, բջջային հեռախոսով ստեղծեցին ցանց, կարգաբերեցին WI-FI տպիչը և կատարեցին տպում:
Դասի ընթացքում դիտեցին նաև հետաքրքիր տեսանյութեր հետևյալ վերնագրերով.
•    «խելացի տուն»,
•    «խելացի խոհանոց», 
•    «խելացի մանկական հեռախոս»,
•    «խելացի թեյնիկ»:
Տպավորիչ էր նաև դեղորայք և սնունդ տեղափոխող, զենք կրող անօդաչու թռչող սարքերի, ռադիոկապի միջոցով աշխատող, արտակարգ իրավիճակներում գործող ռազմական ռոբոտների մասին սովորողների ներկայացրած հակիրճ տեղեկատվությունը:
Դասը հաջողված էր. ուսանողները կարևորեցին մասնագիտական գիտելիքների և կարողությունների ներդրումը նորարարություններ կատարելու, օգտակար իրեր, սարքեր ստեղծելու գործում:

Ա/ու վարպետ՝ Ալ. Նազարյան