«Մասնագիտական զարգացում»  սեմինար-դասընթաց

22/02/2019

ՀՀ ԿԳՆ թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանի ուղեկցությամբ թվով 19 ուսանող, ս/թ փետրվարի 20-ին  մասնակցեցին  Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված «Մասնագիտական զարգացում»  խորագիրը կրող սեմինար-դասընթացին: 
Դասընթացի թեմաներն էին.
•    Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն
•    Ի՞նչ եք ակնկալում մասնագիտությունից
•    Հերձբերգի թեորեմ 
•    Խրախուսման և մոտիվացիայի ձևեր
•    Ինչպե՞ս կառուցել կարիերա 
•    Համընդհանուր հմտություններ
Սեմինր-դասընթացը վարում էր  ոլորտի փորձառու մասնագետ` Save the Children և Oxygen հիմնադրամնների  ծրագրերի ղեկավար, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս`  Արսեն Սիմոնյանը, ով սպառիչ պատասխաններ էր տալիս ուսանողների կողմից կատարված հարցադրումներին: 
Դասընթացի ավարտին մասնակիցները լրացրեցին թեստեր,  որի միջոցով բացահայտեցին իրենց մասնագիտական հմտությունների ուժեղ և թույլ կողմերը: