Հանդիպում «Կանաչ կլիմա» հիմնադրամի  ներկայացուցիչների հետ

19/02/2019

Ս/թ փետրվարի 14-ին Գյումրու տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ «Կանաչ կլիմա» հիմնադրամի  ներկայացուցիչների հանդիպումը Շիրակի մարզում գործող պետական և ոչ պետական կառույցների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանը և ուսանողական խորհրդի նախագահ` Հովհաննես Սիմոնյանը:
Հանդիպման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության, բնապահպանական ծրագրերի գրասենյակի ղեկավար Մերուժան Գալստյանը խոսեց կազմակերպությունների հավատարմագրման ընթացակարգի, պատրաստվածության աջակցություն ծրագրի, մասնավոր հատվածի ֆինանսավորման մեխանիզմների, կլիմայի մեղման և հարմարվողականության ծրագրերի վերաբերյալ: Ներկայացվեց նաև ծրագրերին դիմելու կարգը:
Հանդիպումը նպատակ ուներ բացահայտելու համագործակցության հնարավորությունները: