Ուսանողներն այցելեցին Գյումրու Հայկական ազատամարտի ու ֆիդայական շարժման պուրակ
Սույն թվականի հոկտեմբերի 31-ին Գյումրու թիվ 4 արեհեստագործական պետական ուսումնարանի երկրորդ կուրսի՝ ուսանողները /թվով՝ 18/ այցելեցին Գյումրու Հայկական ազատամարտի ու ֆիդայական շարժման պուրակ: Այցելությունը նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման 100–ամյակին: Նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Հայոց ազատագրական պայքարի պատմությանը, 20-րդ դարի սկզբի ֆիդայական շարժման կարկառուն դեմքերին, բարձրացնել սաների ռազմահայրենասիրական ոգին, հերոսների օրինակով ձևավորել հայրենիքը պահելու պատրաստակամություն, դժվարություններին դիմակայելու և հաղթահարելու կամք:
Միջոցառման սկզբում ուսանողները ծաղիկներ խոնարհեցին ֆիդայական շարժման հերոսների կիսանդրիների առջև՝ ի նշան երախտագիտության:
Նրանք հանգամանորեն ներկայացրին հայկական ազատամարտի և ֆիդայական շարժման հերոսներին՝ Արաբոյին, Աղբյուր Սերոբին, Սոսե Մայրիկին, Զորավար Անդրանիկին, Գյումրեցի Պետոյին, Գարեգին Նժդեհին և մյուս արժանավոր ֆիդայիներին՝ նշելով ֆիդայական շարժման ազգապահպան դերը բոլոր ժամանակներում, ինչպես նաև Մայիսյան հերոսամարտերում ցուցաբերած նրանց անօրինակ սխրանքները՝ Հայաստանի առաջին հանրապետության կայացման գործում:
Հայոց լեզվի և գրականության դասախոս Ք. Գրգորյանը հետաքրքիր դեպքեր պատմեց զորավար Մախլուտոյի կյանքի վերջին տարիներից:
Ուսանողները ծաղիկներ խոնարհեցին ֆիդայական շարժման հերոսների կիսանդրիներին: Այցելությունն եզրափակվեց երկրորդ կուրսի ուսանող Տարոն Ղազարյանի հայրենասիրական խրոխտ երգով:
Կազմակերպիչ ՝ Ա. Պետրոսյան