Ուսուցողական այց ««Ալվան ծաղիկ» սոցիալ- կրթական կենտրոն» ՀԿ
2018 թվականի հոկտմբերի 25-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Համակարգիչների շահագործում` օպերատոր համակարգչի» III կուրսի 14 ուսանողներ այցելեցին ՝««Ալվան ծաղիկ» սոցիալ- կրթական կենտրոն» ՀԿ:
Այցելության նպատակն էր.
• ծանոթանալ ՀԿ-ի նպատակներին, առաքելություններին,
• ծանոթանալ գործավարական փաստաթղթերի նմուշներին,
• կարևորել մասնագիտական գիտելիքների կիրառման հնարավորությունը
• համագործակցել կրթական կենտրոնի հետ,
• ընձեռել լրացուցիչ մասնագիտական կողմնորոշման հնարավորություն:
ՀԿ նախագահ Լ.Գյունաշյանը համառոտ ներկայացրեց ՀԿ-ի նպատակները, առաքելությունները և ծավալած գործունեությունը: Ցուցադրվեց գործավարական փաստաթղթերի նմուշներ, որից հետո ծավալվեց հետաքրքիր մասնագիտական զրույց-քննարկում ժամանակակից գործավարության պահանջների մասին:
Հետաքրքրական էր նաև էլեկտրոնային գրադարանի հնարավորություններին և տվյալների բազային ծանոթացումը:
Սոցիալ-կրթական կենտրոնի հետ արդյունավետ և նպատակային համագործակցություն ապահովելու նպատակով ուսանողներն իրենց ստեղծած «Անգլերեն այբուբենը մանուկների համար» թեմայով նրբաճաշակ և ուսուցողական սահիկաշարը նվիրեցին կենտրոնի սաներին: Ըստ Լ.Գյունաշյանի` դա բարի կամքի դրսևորման գեղեցիկ ձև էր, ինքնատիպ նախաձեռնություն և համագործակցության նոր մեկնարկ:
Այցելության ավարտին ուսանողներն կիսեցին իրենց կարծիքներն ու տպավորությունները `
նշելով, որ նմանօրինակ այցելությունները նպաստում են ընդհանուր և մասնագիտական գիտելիքների զարգացմանը, ընձեռում հնարավորություն` լրացուցիչ մասնագիտություն ընտրելու հարցում:
Դասավանդող` Ա.Մարգարյան