Մասնակցություն N զորամասում «Հրթիռային զորքերի և հրետանու օրվան» նվիրված միջոցառմանը

20/10/2018

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները հոկտեմբերի 19-ին մասնակցեցին N զորամասում անցկացված «Հրթիռային զորքերի և հրետանու օրվան» նվիրված միջոցառմանը: 
Զորամասի հրամանատարության զեկույցից հետո, ուսումնարանի ուսանողները ազգային բանակին ձոնված ասմունքով շնորհավորեցին հրետանավորներին իրենց տոնի առթիվ:
Պաշտոնական արարողությունից հետո ուսանողները բաժանվեցին խմբերի, դիտեցին զինվորների կատարած ուսումնացուցադրական վարժանքները, ծանոթացան զորամասում տեղակայված հրթիռային զորատեսակներին:
Ուսումնարանի զինղեկ Մ. Գևորգյանը, շնորհավորելով զորամասի անձնակազմին և զինծառայողներին, շնորհակալություն հայտնեց զինմասի հրամանատարությանը՝ ուսումնարանի հետ համագործակցության և ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստելու համար: 

Զինղեկ Մ. Գևորգյան