Վոլեյբոլի ներուսումնարանային մրցաշար
20/10/2018
Հոկտեմբերի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց վոլեյբոլի ներուսումնարանային մրցաշար:
Մրցաշարին պայքարում էին տասնմեկ կուրսերի թիմեր:
Ըստ վիճակահանության` որոշվեցին մրցակից թիմերը: Մրցաշարն անցկացվեց օլիմպիական սկզբունքով:
Ավարտին հաղթող թիմերը պարգևատրվեցին համապատասխան պատվոգրերով՝
1-ին տեղ` «Ոսկերչություն՝ ոսկերիչ» I կուրս
2-րդ տեղ՝ «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում՝ ռադիոմեխանիկ» II կուրս
3-րդ տեղ`«Խոհարարական գործ՝ խոհարար» միամյա կուրս
Ֆիզղեկ՝ Ն. Սուքիասյան