Այցելություն Գյումրու արյան փոխներարկման կայան

19/10/2018

Հոկտեմբերի 17-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի երկրորդ կուրսի ուսանողներն այցելեցին Գյումրու արյան փոխներարկման կայան:
 Այցի նպատակն էր  դաստիարակել մարդասիրություն և կամային որակ, խորացնել ուսանողների  գիտելիքները արյան խմբերի, արյան փոխներարկման և արյան միջոցով փոխանցվող հիվանդությունների վերաբերյալ, ծանոթացնել նրանց կայանի աշխատանքային գործընթացին:
Արյան փոխներարկման կայանի տնօրեն Ա. Անդրիասյանը ուսանողներին ծանոթացրեց կայանի առաքելություններին և նպատակներին, դոնորական արյան հանձման գործընթացին, արյան պահեստավորման պայմաններին: Նա  նշեց, որ կամավոր արյան դոնորությունը առողջ ապրելակերպի բաղադրամաս է, մարդասիրական քայլ և հասարակության հանդեպ բարոյական պարտք:
Ուսանողները ականատես եղան ուսումնարանի մաթեմատիկայի դասախոս Ռ. Պետրոսյանի՝ որպես գրանցված կամավոր դոնոր,  արյան հանձնման ընթացքին, արյան բաղադրամասերի առանձնացմանը և պահեստավորմանը:
Մասնագետ բժիշկը որոշեց ուսանողներից մեկի արյան խումբը՝ քայլ առ քայլ ցուցադրելով ողջ գործընթացը:
Այցելությունից հետո անցկացվեց ստացած տպավորությունների բուռն քննարկում՝ կարևորելով կամավորական սկզբունքների գաղափարը: 

 

Կենսաբանության դասախոս՝                     Զ. Նահապետյան