«Հայաստանի հմտություններ 2018» մրցույթի նախնական փուլի արդյունքները

25/09/2018

2018 փվականի սեպտեմբերի 24-ին Գյումրու թիվ 4 արհեստագործան պետական ուսումնարանը մասնակցեց Երևանի ոսկերչական գործարանում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստանի հմտություններ 2018» մրցույթի նախնական փուլին:
Մրցույթին մասնակցում էին Հայսատանի նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական տարբեր հաստատությունների ուսանողներ:
Նախնական փուլի արդյունքների հիման վրա ընտրված  մասնակիցները, կշարունակեն իրենց պայքարը ազգային մրցույթի փուլում:
Մրցույթի մասնակից Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի <Ոսկերչություն՝ ոսկերիչ> մասնագիտության  6 ուսանողներից  4-ը  հաղթահարել են մրցույթի նախնական փուլը և իրավունք ստացել մասնակցելու ազգային  փուլին:

Իշխան Աշոտի Սահակյան  –            երրորդ կուրս
Մնացական Իգորի Գալստյան  –     երկորդ կուրս
Սարգիս Հովիկի Գասպարյան  –      երկորդ կուրս 
Գռնիկ Վահագնի Ղոջոյան  -             երկորդ կուրս