«Հաղթական քայլեր» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթ

10/10/2018

28.09.2018թ. թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց  «Հաղթական քայլեր» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝  նվիրված  Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Մրցույթին մասնակցում էին բոլոր կուրսերի հավաքական թիմերը: Յուրաքանչյուր թիմ կազմված էր հինգ մասնակցից և ուներ իր անվանումը: 
•    I կուրսերի հավաքական առաջին թիմ՝        «Ազատություն»
•    I կուրսերի հավաքական երկրորդ թիմ՝        «Սարդարապատ»
•    II կուրսերի     հավաքական թիմ՝                    «Արծվասիրտներ»
•    III կուրսերի    հավաքական թիմ՝                    «Բազե»
•    միամյա կուրսերի  հավաքական թիմ ՝         «Իմաստասեր»
 Մրցույթի նպատակն էր արժևորել ազգի պատմական ձեռքբերումները, բարձրացնել ուսանողների ռազմահայրենասիրական ոգին, ամրապնդել գիտելիքները «20-րդ դարի Ավարայր»-ի վերաբերյալ, նպաստել ինքնուրույն մտածողության և ստեղծագործական մտքի զարգացմանը, զարգացնել թիմում աշխատելու կարողությունները և կազմակերպել նրանց նպատակային ժամանցը:
Մինչ միջոցառման մեկնարկը, ցուցադրվեց տեսանյութ, որում համառոտ ներկայացվեց 1918 թվականին Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները:
Մրցույթն անցկացվեց երկու փուլով՝ ընդմիջվելով երաժշտական համարներով: 
Վերջում գնահատող հանձնախումբը կատարեց խաղի արդյունքների ամփոփում և պարգևատրում: 
Ըստ ցուցաբերած  արդյունքների՝ մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին հետևյալ թիմերը.
I տեղ - «Արծվասիրտներ» / II կուրսերի հավաքական թիմ/,
II տեղ - «Ազատություն» / III կուրսերի հավաքական թիմ/,
III տեղ - «Իմաստասեր» /<միամյա կուրսերի հավաքական թիմ/:

  
              Մրցույթի կազմակերպիչ՝  Ռ.Պետրոսյան