<Ավարայր> վավերագրական ֆիլմի քննարկում

23/03/2018

Սույն թվականի մարտի 20-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում    անցկացվեց <Ավարայր> վավերագրական ֆիլմի քննարկում՝ նվիրված Վարդանանց տոնին։
Միջոցառման նպատակն էր խթանել ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, արժևորել ազգի պատմության դասերը և հավատքի դերը ազգապահպանության գործում: 
Դասախոսի ներածական խոսքից հետո, ուսանողները ընդհատումներով դիտեցին ճակատամարտի մասին վերլուծական, վավերագրական <Ավարայր> տեսանյութը, որտեղ հստակ ներկայացված  էր Վարդանանց սխրանքը: 
Քննարկման ընթացքում, ընկալելով հինգերորդ դարում Հայաստանի ռազմաքաղաքական իրավիճակը, ուսանողները վերլուծեցին 449 թվականին Արտաշատում հրավիրված ժողովը, անդրադառնալով հետևյալ հարցերին.
     ինչու՞ տեղի ունեցավ քաղաքական պառակտում ապստամբող ուժերի միջև
    պատերազմել, թե՞ ոչ, ո՞րն էր ելքը
    ի՞նչ տվեց մեզ Ավարայրի դասը

Քննարկման արդյունքում ուսանողները հանգեցին այն մտքին, որ մինչ օրս եկեղեցին և Վարդանանց ապստամբությունը իրենց ուրույն և կարևոր դերն են ունեցել ազգապահպանության գործում:
Դարեր են անցել... այսօր էլ ծնվում են Վարդաններ, ովքեր սահմանին կանգնած՝ անձնվիրաբար պայքարում են վասն հայրենյաց, վասն հավատի, որոնց համար թանկ և նվիրական արժեքներ են Մայր հայրենիքը, քրիստոնյա եկեղեցին և սրբատառ մայրենին: 

Հայոց պատմություն առարկայի դասախոս՝     Ա. Պետրոսյան