Բաց  դաս  «Վարսավիրության գեղագիտական կողմերը» թեմայով

06/02/2018

Ս/թ հունվարի 25-ին «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում` վարսահարդար» միամյա կուրսում անցկացվեց «Վարսավիրության գեղագիտական կողմերը» թեմայով  բաց դաս: 
Բաց դասի նպատակն էր ուսանողների մոտ.
•    հարստացնել մասնագիտական գիտելիքներ,
•    ձևավորել ինքնուրույն աշխատելու կարողություն,
•    ձևավորել տեղեկույթը փնտրելու, խմբագրելու և ներկայացնելու կարողություն,
•    զարգացնել գեղագիտական ճաշակ:

Ուսանողները բաց դասը սկսեցին Դոստաևսկու խոսքերով. «Գեղեցկությունը կփրկի աշխարհը»: Հետաքրքիր և հակիրճ ձևով ներկայացվեց մի քանի երկրներում տարբեր ժամանակաշրջաններում ընդունված գեղեցկության չափանիշները:
Այնուհետև ուսանողները ցուցադրին սանրվածքներ՝ ըստ մասնագիտությունների: Հաշվի էր առնված յուրաքանչյուր  «կերպարին» բնորոշ հագուստն ու սանրվածքը  /մարզիկ, ուսուցիչ, գործավար, բժիշկ, զինվոր, ուղեկցորդ/:
Մասնագիտական սահիկաշարի ցուցադրմանը զուգահեռ ուսանողները ներկայացրին  2018թ.  «արտառոց» սանրվածքներին բնորոշող նկարներ՝ կարճ, միջին և երկար մազերի համար: Որպես նորություն իրազեկվեց նաև մազերի 2018թ. ժամանակակից երանգների մասին:
Սահիկաշարը հագեցած էր թեմային վերաբորող նրբաճաշակ, գեղեցիկ նկարներով, հետաքրքիր փաստերով և տեղեկություններով: 
Բաց դասն ավարտվեց «Գեղեցկության գինը»  թեմայի շուրջ ուսանողների կարծիքների ու տեսակետների քննարկումով ՝ մեջբերելով Գյոթեի և Գլյուկի թևավոր խոսքերը:
Գովելի էր այն փաստը, որ ուսանողները ինքնուրույն փնտրել, թարգմանել, խմբագրել էին հանձնարարված առաջադրանքը  և պատշաճ ձևով կարողացան ներկայացնել այն:

Կազմակերպիչ՝                           Կ.Գաբրիելյան