Փլատակներից վերհառած իմ Գյումրի

08/12/2017

2017 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները, դասղեկ Ա.Մարգարյանի նախաձեռնությամբ, ծաղիկներ խոնարհեցին «Անմեղ զոհերի հիշատակին» հուշակոթողի առջև և ի խոնարհումն նահատակյաց հիշատակի՝ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում իրենց աղոթքն ուղղեցին առ աստված: Ուսանողների կողմից կատարած մոմավառության արարողակարգը՝ առհավատչյան էր նահատակների հոգեհանգստյան և հայ ազգի նոր սերունդների շարունակականության: 
Աղոթքի պահին բոլորը լուռ էին՝ արցունքոտ աչքերով, սրտի թրթիռով...Ուսանողները գիտակցում էին. «վերքը խորն է, իսկ ցավը՝մեծ»: Թեպետ փլատակներից վերհառնած Գյումրին ապրում ու արարում է, սակայն այդ սարասափելի արհավիրքը ցավոտ սպի է թողել գյումրեցու սրտում: 
«Մենք՝ երիտասարդներս, պարտավոր ենք հիշելու, աղոթելու և խնկարկելու…»