«Արևային ֆոտովոլտային վահանակների դերն ու նշանակությունը ոռոգման աշխատանքներում»

20/02/2024

2024 թվականի փետրվարի 20-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության III կուրսի արտադրական ուսուցման ընթացքում իրականացվեց բաց դաս՝ «Արևային ֆոտովոլտային վահանակների դերն ու նշանակությունը ոռոգման աշխատանքներում» թեմայով: Դասի նպատակն էր ներկայացնել արևային ֆոտովոլտային վահանակների կիրառման բնագավառները, կարևորությունը, արդյունավետությունը ՀՀ տնտեսության զարգացման գործում: Դիտարժան ու նպատակային կառուցված սահիկաշարի օգնությամբ ուսանողները ներկայացրին դասի բովանդակային մասը, հմտորեն կատարեցին արևային կայանների տեղադրման նախագծային հաշվարկները՝ ցուցաբերելով ու զարգացնելով մասնագիտական մտածողության ու հնարամտության ողջախոհ լուծումներ: Ուսանողների մասնագիտորեն գրագետ ու անկաշկանդ խոսքը դասը դարձրեց ուշագրավ ու հետաքրքիր, որտեղ զգացվեց արտադրական ուսուցման վարպետ Վ. Բագրատունու մասնագիտամեթոդական բարձր մակարդակով մատուցված գիտելիքների կիրառվող ծանրակշիռ պաշարը: Բաց դասը ծառայեց իր նպատակին. ուսանողները հարստացրին իրենց գիտելիքները՝ ֆոտովոլտային վահանակների ֆունկցիոնալ նշանակության, տարբեր բնագավառներում նրանց կիրառման արդյունավետության վերաբերյալ, ինչպես նաև կարողացան ըստ պահանջվող հզորության՝ ճշգրիտ հաշվարկներ կատարել արևային կայանների տեղադրման համար: