ПО СЛЕДАМ ВЕЛИКИХ МАСТЕРОВ РУССКОЙ КУЛЬТУРЫ
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/405496539_837763761689424_7508484002929427856_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/406261688_837763778356089_9037427215076568932_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/406263526_837763781689422_5296442943031021517_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/406346020_837763855022748_7483937900252333356_n.jpg)
2023 թվականի նոյեմբերի 29-ին ուսումնարանում անցկացվեց «По следам великих мастеров русской культуры» խորագրով բաց դաս՝ ռուսերենից։ Դասը վարեց ռուսաց լեզվի դասախոս՝ Նարինե Մանուկյանը։Վերջինս նվիրված էր «2023 թվականը ԱՊՀ-ում ռուսաց լեզուն՝որպես ազգամիջյան շփման տարի» միջոցառումների իրականացմանը: Նպատակն էր ուսանողներին ծանոթացնել ռուս գրականության ականավոր գործիչներ` Ա.Պուշկինի և Մ.Գորկու թողած գրական բարձրարժեք ժառանգությանը, քանզի նրանց ունեցած անուրանալի գեղագիտական, բարոյադաստիարակչական հետքը երբեք չի խունանում, այլ փայլող աստղի նման լուսավորում է մարդկության գոյության բովանդակ, իմաստալից, գուցե և դժվարին հետագիծը: Անմահ է մեծն Պուշկինի «Եվգենի Օնեգին» պոեմի ունեցած բարձրարժեք բարոյահոգեբանական ներդրումը. նրանով կրթվել և դաստիարակվել են բազում սերունդներ, այն արդիական է նաև մեր օրերում: Մեծ ոգևորությամբ բաց դասի մասնակիցները ներկայացրին ուշագրավ հատվածներ պոեմից… Դասին առանձնահատուկ շուք հաղորդեցին ուսանողների գրագետ, ռուսերեն առոգանությամբ ներկայացրած Մ. Գորկու «Դանկոյի սիրտը» ստեղծագործությունից հատվածները: Սովորողները հանրահայտ կերպարի` Դանկոյի օրինակով ներկայացրին անձնազոհության գնալու նվիրական ճանապարհը։ Բաց դասն ունեցավ դաստիարակչական մեծ նշանակություն. այն ևս դարձավ մի միջմշակութային պարարտ հարթակ, որով երկու բարեկամական` հայ և ռուս ժողովուրդների բարոյական նկարագրերը մեկտեղվեցին, արժևորվեցին մարդկային հոգու վեհ դրսևորումները. մարտիրոսությունը չի ճանաչում ազգություն,տարիք և ժամանակ, նրանով ոգևորվելու են ընդմի’շտ …