Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողը Հայաստանի չեմպիոն
16/02/2017
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի <Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում՝ ռադիոմեխանիկ> մասնագիտության առաջին կուրսի ուսանող Յաշա Մինասյանը 2017թ. փետրվարի 9-ին ծանրամարտի պատանիների և աղջիկների Հայաստանի առաջնությունում գրավեց առաջին տեղը:
Ի դեպ Յաշա Մինասյանը 2016թ. սեպտեմբերին Լեհաստանում կրտսեր տարիքային խմբում 94 կգ քաշային կարգում՝ երկամարտի 246 կգ արդյունքով, նվաճեց արծաթե մեդալ, դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: