Կամքի ուժը՝ ինքնահաստատման միջոց

20/09/2023

Սերպետմբերի 19-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կ․Ղարագյոզյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում դերասան, ռեժիսոր  Հ․Հովհաննիսյանի հետ՝ նպատակ ունենալով   ուսանողներին իրազեկել հայտնի արվեստագետի աշխատանքային գործունեությանը, մասնագիտական հաջողություններին և ձեքբերումներին։ Վաստակաշատ արվեստագետը Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, աշխատելով որպես դերասան, բեմադրիչ  աչքի է ընկել իր ինքնատիպ դերասանական արվեստով, որի հիմքում կարևոր նախապայման են հանդիսացել նրա սերը, աշխատասիրությունը, կամային բարձր հատկանիշները, նվիրվածությունը և իհարկե մարդկային բարձր որակները։ Սպասված հյուրը, լինելով նաև սեփական ջանքերով ստեղծած մտորումների թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայացրեց հաջողության հասնելու իր բանաձևն ու գաղտնիքները, արվեստի բնագավառում ձեռբերումների և նախաձեռնությունների լայն սպեկտորը, դժվարությունները խիզախորեն հաղթահարելու ուղին՝ խորհուրդ տվեց երիտասարդներին ինչպես հասնել սեփական երազանքների իրագործմանը։