Ձեռբերումների համայնապատկերում

06/05/2023

Հայաստանի Խոհարարների Ասոցիացիան շնորհակալություն է հայտնում Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանին՝ ապրիլի 28-ին կայացած Հայաստանի Երիտասարդ Խոհարարների մրցույթի նախնական փուլին արժանապատիվ մասնակցության համար: Խոհարարի որակավորում շնորհված կրթօջախի շրջանավարտ Ահարոն Մելիքյանը մրցույթին աչքի է ընկել իր փայլուն գործնական աշխատանքով, խոհարարական հմտություններով և հաղորդակցման բացառիկ որակներով։ Նախնական փուլին գրանցած գերազանց արդյունքները երաշխիք հանդիսացան Հայաստանի ամենամեծ Երիտասարդ Խոհարարների մրցույթին արժանավույնս հանդես գալու։

Ընտրած մասնագիտության նվիրական կոչմանը հավատարիմ մնալը երիտասարդ խոհարարի ճշմարտացիության ակներև ապացույցն է, իսկ աշխատասիրությունը, սկզբունքայնությունն ու սերը նրա հմտությունների դրսևորման խթանիչներն էին։

Հայաստանի ամենամեծ Երիտասարդ Խոհարարների մրցույթը տեղի կունենա հունիսի 2, 3, 4-ին՝ Yerewine Days փառատոնի շրջանակներում։