- Հայերեն
- Français
- English
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի նպատակամետ մասնակցությունը «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց» ծրագրին
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/334670113_748584293513101_834234128983158873_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/334858072_173504668820028_1943948256379714342_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/334869009_2095269610667286_2639428022824069763_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/334875530_930386675075789_2622499389429397334_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/336633428_206912011946040_1507978402782339779_n.jpg)
Հայկական Կարիտասը «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց» ծրագրի շրջանակներում, մարտի 20-26 հայտարարել է «Երկրի ժամը» իրազեկման շաբաթ, որի շրջանակում՝ 2023 թվականի մարտի 22-ին, «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում՝ արևային էներգետիկ կայանների մոնտաժման, նորոգման և սպասարկման էլեկտրիկ-փականագործ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները մեծ գիտակցումով և ոգևորությամբ մասնակիցը դարձան աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժմանը։ «Բնության հետ ներդաշնակ» կարգախոսը իրազեկման գործուն խթան կհանդիսանա կլիմայի փոփոխության ու շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների բաձրաձայնման և լուծման հարցում։ Որպես շարժման հոգացավ մասնակից՝ ուսանողները այսուհետ կապրեն և կստեղծագործեն այն գիտակցումով, որ փոքր «էկոլոգիական ոտնահետքը» կփրկի Երկիր մոլորակը։
Բնության և Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ իր գործնական ներդրումն է արել նաև մեր կրթօջախը՝ ուսումնական հաստատության բակում տեղադրելով արևային էներգիայի վերականգնվող կայան։