- Հայերեն
- Français
- English
Զարմանահրաշ Ամերիկան
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/317636164_2447124795440668_6508718077954696893_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/318556163_665846731688962_9021623620437038829_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/318629858_696711268530820_4717676406214201271_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/318795075_681804697012044_1643221519077277161_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/318983307_1108752873142867_917220104246798738_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/319230732_714262663180274_3313272420946074914_n.jpg)
2022 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում երկրորդ կուրսերի մասնակցությամբ անցկացվեց «Զարմանահրաշ Ամերիկան» խորագրով բաց դասը՝ անգլերեն առարկայից։
Դասի նպատակն էր զարգացնել ուսանողների օտարալեզու բանավոր խոսքը, հարստացնել ճանաչողական և հանրամշակութային իմացությունը, խորացնել թեմայի շուրջ ձեռք բերած գիտելիքները։
Ամերիկյան մթնոլորտն ապահովված էր․դասը մեկնարկվեց ԱՄՆ-ն ներկայացնող անչափ հետաքրքիր տեսանյութով, որն էլ ուղեկցվեց ուսանողների կողմից անգլերեն-հայերեն մեկնաբանությամբ։ Գրագետ և հղկված արտասանությունն առանձնահատուկ շունչ հաղորդեց բաց դասին։ Տեսանյութը սահուն կերպով փոխարինվեց սահիկաշարի ցուցադրմամբ, վերջինս էլ ներառում էր Ամերիկայի տասնհինգ նահանգների վերաբերյալ իմաստազեղ տեղեկություններ։ Հատկանշային էր ԱՄՆ-ի զարմանալի և զվարճալի օրենքները ներկայացնող փուլը, իսկ հավելյալ տեղեկություններն ու փաստերը հետաքրքրեցին ներկաներին։
Թեմայի վերաբերյալ գիտելիքների ստուգման նպատակով հարցեր հնչեցվեցին լսարանին, իսկ ուսանողների լակոնիկ և գրագետ պատասխանները վկայությունն էին դասի արդյունավետության։
Ներկայանալի էր բաց դասը եզրափակող ԱՄՆ-ի էլեկտրոնային քարտեզի ցուցադրումը՝ պատրաստված «համակարգիչների շահագործում» մասնագիտությամբ երկրորդ կուրսեցիների կողմից։