Մաթեմատիայի օր` «Մաթեմատիկան և երաժշտությունը»

14/03/2022

Մարտի 14-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում, մաթեմատիկայի դասախոս Ռ. Պետրոսյանը անցկացրեց «Մաթեմատիկան և երաժշտությունը» թեմայով զեկույց՝ նվիրված Մաթեմատիկայի միջազգային օրվան: Զեկույցի նպատակն էր կարևորել մաթեմատիկայի դերը աշխարհընկալման գործընթացում, ձևավորել տրամաբանական, վերացական և կոնցեպտուալ մտածողություն:
Տրվեց Մաթեմատիկայի միջազգային օրվա ընտրության հիմնավորումը, որը կապված է π թվի մոտարկված թվաբանական արժեքի հետ:
Զեկույցի նախաբանում ներկայացվեց մաթեմատիկայի կապը այլ գիտությունների և արվեստի հետ, որը զարգացած ու կրթված անհատի երաշխիքն է: Նշվեց, որ բացի առօրյա հաշվարկներից մաթեմատիկան մարդու մոտ զարգացնում է վերլուծական մտածելակերպ:
Զեկույցի ընթացքում ցուցադրվեց  թեմային համապատասխան սահիկաշար և տեսանյութեր, այն
ավարտվեց երաժիշտ Դեյվիդ Մակ Դոնալդի π թվի՝ ստորակետից հետո եկող առաջին 122 նիշերից կազմված դաշնամուրային ստեղծագործությամբ:

Կազմակերպիչ՝ Ռ. Պետրոսյան