Գոռ Խաչատրյան. երեք վարժություն`  երեք ոսկե մեդալ  

30/11/2021

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Համակարգիչների շահագործում» մասնագիտության III կուրսի ուսանող  Գոռ Խաչատրյանը նոյեմբերի 28-ին կայացած ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված ԵՀՄՊՄԴ-ի գնդակային հրաձգության բաց առաջնությունում /վազող թիրախ, նորմալ վազք 10մ, 30+30 կրակոց, վազող թիրախ, խառը վազք 10մ, 20+20 կրակոց  տղամարդկանց վարժություններում և վազող թիրախ, 10մ թիմային միքս վարժությունում  գրավեց առաջին տեղերը և արժանացավ երեք ոսկե մեդալի: 
Հարկ է նշել, որ հրաձգություն սպորտաձևում բազմակի անգամներ հաղթանակած Գոռ Խաչատրյանը պատվով է կրում Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետի  կոչումը։