Ինտելեկտուալ խաղ « Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ․․․»

22/10/2022

2022 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի, «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, «Արցախի սոցիալական զարգացման ծրագրեր» հիմնադրամի և ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շրջանակներում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ․․․» ինտելեկտուալ խաղ-մրցույթ ուսումնարանի և Արցախից հյուրընկալած ուսանողների միջև։  Միջոցառման նպատակն էր ապահովել  դեռահաս սերնդակիցների նպատակային ժամանցը, զարգացնել թիմային աշխատանքի, արագ կողմնորոշվելու, որոշում կայացնելու կարողություններ, նպաստել սովորողների ընդհանուր ինտելեկտուալ զարգացմանը։ Մրցույթը վարում էր Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի մաթեմատիկայի դասախոս Ռ.Պետրոսյանը։ Երկու փուլով իրականացված խաղ-մրցույթին մասնակցում էին երեք հավաքական թիմեր՝ «Նեմեսիս», «Հորիզոն», «Գիտուններ»։

Հայաստան աշխարհի «հենասյուն երիտասարդները» մեծ ոգևորությամբ պատասխանեցին   խաղավարի կողմից առաջադրված   հարցերին, իսկ ընկերական ջերմ մթնոլորտը վկայությունն էր ձևավորված Արցախ-Հայաստան ամուր կապերի։ 

Առաջին պատվավոր տեղ զբաղեցրեց «Հորիզոն» թիմը, որը հնադես եկավ գիտելիքները խորը պաշարով։ Երկրորդ տեղ գրավեց «Գիտուններ» թիմը, իսկ երրորդ «Նեմեսիս» թիմը։