Բաց դաս «Մանկական սանրվածքների առանձնահատկությունները» թեմայով 

14/03/2022

 

2022թ-ի մարտի  4-ին «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում` վարսահարդար» I կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց «Մանկական սանրվածքների առանձնահատկությունները» թեմայով բաց դասը: 
Դասի նպատակն էր ներկայացնել մանկական սանրվածքների առանձնահատկությունները, տեսակները,ինչպես նաև ուսանողների մոտ ձևավորել գեղագիտական ճաշակ, գեղեցիկը գնահատելու կարողություն, հարստացնել վերջիններիս մասնագիտական գիտելիքները՝ զարգացնելով ինքնուրույն աշխատելու, հետազոտական աշխատանքներ կատարելու ունակություններ:
Բաց դասը մեկնարկեց ուսանողի` գարնան գալուստը ավետող տպավորիչ խոսքով, որին հաջորդեց  «մանկական սանրվածքների առանձնահատկությունները՝ կախված գլխի, դեմքի ձևից և մարդաչափական տվյալներից» թեմայով բովանդակալից սահիկաշարի ցուցադրումը։ 
 Սովորողները, կարևորելով ոճային նորամուծությունները, իրենց կատարած գործնական աշխատանքների ցուցադրմամբ հանգամանորեն նեկայացրեցին մանկական սանրվածքների տոնական և առօրեական տեսակները: Առավել ուշագրավ էր տղաների սպորտային և դասական սանրվածքների ցուցադրում - մեկնաբանումը, որտեղ ակնհայտ երևում էր նրանց ստեղծագործական միտքը։