- Հայերեն
- Français
- English
Կյանքն առանց վնասակար սովորությունների
Սույն թվականի փետրվարի 24-ին, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում, «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակում առաջին կուրսերի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց սեմինար պարապմունք՝ «Կյանքն առանց վնասակար սովորությունների» թեմայով:
Սեմինարի նպատակն էր գնահատել տեղեկացված լինելու կարևորությունը, ձևավորել բացասական վերաբերմունք վնասակար սովորությունների նկատմամբ, կարևորել առողջության պահպանումը:
Ուսումնարանի բուժքույր Ռոզա Կարապետյանը ներկայացրեց վնասակար սովորություններ, ծխելու վտանգները, ալկոհոլիզմ, այլ վնասակար սովորություններ ենթաթեմաները: Ընթացքում ցուցադրվեց թեմային համապատասխան սահիկաշարեր և տեսանյութեր, որոնք առավել տպավորիչ և ազդեցիկ էին, ուսանողների համար լուսակրի դեղին լույսի նման նախազգուշացնող:
Սեմինարի ավարտին հարց-պատասխաններիի միջոցով մասնակիցները ստացան տարբեր հուզող հարցերի պատասխաններ՝ բավարարելով իրենց հետաքրքրությունները:
Եզրահանգումը միակն էր. հրաժարվել վնասակար սովորություններից՝ հավատարիմ մնալով առողջ ապրելակերպի սկզբունքներին, քանի որ առողջ սերունդն է ձևավորում առողջ հասարակություն:
Սեմինարավար` Ռ. Կարապետյան