ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

03/03/2021

 

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը 2021 թվականի  փետրվարի 18-ին և 25-ին  կազմակերպել էր «Գործատուին ներկայանալու հմտություններ» խորագրով սեմինար-դասընթացներ, որը վարեց կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանը: Դասընթացիներին մասնակցում էին «Խոհարարական գործ՝ խոհարար» երկրորդ և «Համակարգչային օպերատոր՝ օպերատոր համակարգչի»  առաջին կուրսի ուսանողները:
Դասընթացի թեմաներն էին.
•    Ինչպե՞ս կազմել մրցունակ աշխատանքային կենսագրական (CV)
•    Մրցունակ մոտիվացիոն նամակ գրելու հմտություններ
•    Աշխատանքային կենսագրականի տեսակները
•    Աշխատանքային հարցազրույց

Սեմինար-դասընթացի ընդհանուր նպատակն է՝  գործատուին ներկայանալու հմտությունների՝ արդյունավետ աշխատանքային հարցազրույցի մասնակցելու, մրցունակ ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ գրելու կարողությունների ձևավորումն է:  
                            
Կարիերայի ուղղորդման կենտրոն