- Հայերեն
- Français
- English
Համատեղ վիկտորինա՝ մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն առարկաներից
Փետրվարի 6-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց համատեղ վիկտորինա՝ մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն առարկաներից: Վիկտորինային մասնակցում էին երեք հավաքական թիմեր՝ առաջին, երկրորդ և երրորդ կուրսերից: Թիմերի անվանումը խորհրդանշում էր ՀՀ պետական դրոշի գույները:
Մրցույթի նպատակն էր նպաստել ուսանողների ինքնուրույն մտածողության և ստեղծագործական մտքի զարգացմանը, արժևորել նոր գիտելիքների ձեռքբերումը:
Ըստ ցուցաբերած արդյունքների՝ հաղթող թիմ ճանաչվեց առաջին կուրսերի հավաքական թիմը:
Մրցույթում հաղթած թիմը պարգևատրվեց պատվոգրով:
Վիկտորինայի կազմակերպիչներ՝ Զ. Նահապետյան, Ռ.Պետրոսյան