«Բարեգործական այց Գյումրու տուն-ինտերնատ»

25/11/2019

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը, համագործակցելով «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի հետ, նոյեմբերի 22-ին կազմակերպեց բարեգործական այց` շրջանավարտ Մարիամ Կիրակոսյանի առաջարկությամբ: Բարեգործական ծրագրի շրջանակներում կրթօջախի  «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում` վարսահարդար»  մասնագիտության 3-րդ և 2-րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև  2018-2019 ուստարվա շրջանավարտները այցելեցին տուն-ինտերնատ` իրականացնելով կանանց ու տղամարդկանց մազերի կտրվածք և հարդարում:
Այցի հիմնական նպատակն էր. երիտասարդների շրջանում ձևավորել բարյացակամ, մարդասիրական վերաբերմունք տարեցների նկատմամբ, սերմանել և զարգացնել կամավորության հիմունքներ:
Տուն-ինտերնատի բնակիչների ոգևորվածությունն այնքան մեծ էր, որ Կարիերայի ուղղորդման կենտրոնը խոստացավ նմանատիպ բարեգործական միջոցառումներ կազմակերպել պարբերաբար: 

Կարիերայի ուղղորդման կենտրոն