“Диалог на Волге”  միջազգային ֆորում

13/11/2019

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանը, Գյումրիում գործող ռուսական գիտության և մշակույթի գրասենյակի առաջարկով /Российский центр науки и культуры в г. Гюмри/ “Россотрудничество” կազմակերպության կողմից հրավիրվել էր մասնակցելու 2019 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում  տեղի ունեցող  “Диалог на Волге”  միջազգային ֆորումին:
Ֆորումին մասնակցում էին 48 երկրների երիտասարդ առաջնորդներ և ծրագրի 48 պատվիրակներ: Ծրագրի շրջանակներում երիտասարդ մասնակիցները քննարկեցին հանրային դիվանագիտության կարևորագույն հարցեր դրանց վերաբերող մի շարք խնդիրներ, կիսվեցին իրենց երկրների խաղաղարարական գործունեության փորձով և նախանշեցին հետագա համատեղ աշխատանքի հեռանկարները: Իսկ «երկխոսություն Վոլգայի վրա` խաղաղություն և համագործակցություն 21-րդ դարում» /Диалог на Волге: мир и взаимопонимание в XXI веке/  կլոր սեղան քննարկման ժամանակ ելույթներով հանդես եկան մասնակից երկրների ներկայացուցիչները, որտեղ  առանցքային համարվեց երիտասարդ առաջնորդների հեռանկարի աճը ժամանակակից քաղաքականության մեջ:  Քննարկմանը մասնակցություն ունեցան նաև ոլորտի փորձառու փորձագետները:
Կլոր սեղանի ավարտից հետո ֆորումի մասնակիցներին հանդիսավոր կերպով շնորհվեց մասնակցության հավաստագրեր: