Մարզական հաջողություն

03/10/2019

Սեպտեմբերի 28-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Ոսկերչություն՝ ոսկերիչ» առաջին կուրսի ուսանող Կարապետ Թորոսյանը Էջմիածին քաղաքում մասնակցեց մարտ առանց կանոնների մարզաձևով Armfighting Selection 62 մրցաշարին և դեռահասների տարիքային խմբում՝ 54 քաշային կարգում զբաղեցրեց առաջին հորիզոնականը: 
Շնորհավորում ենք պատանի մարզիկին և մաղթում նորանոր մարզական նվաճումներ: