Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները իրենց «Էկոլոգիապես մաքուր տոպրակներ» ծրագրով լրացրեց UPSHIFT Հայաստան առաջին փուլի հաղթողների շարքը: Հաղթանակը պարտավորեցնող է...

11/05/2019

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողների հաջողությունը

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը ներկայացնող «3 + 2» ուսանողական թիմը, մասնակցեց «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրին: Ուսանողները «BootCamp» համայնքային երիտասարդական ծրագրերի ներկայացման երկօրյա հանդիպմանը հանդես եկան «Էկոլոգիապես մաքուր տոպրակներ» ծրագրային գաղափարով, որը ժյուրիի կողմից արժանացավ բարձր գնահատանքի և ներառվեց այն ծրագրերի շարքում, որոնք կֆինանսավորվեն «UPSHIFT Հայաստան»-ի շրջանակներում:

Շնորհավորում ենք ուսանողներին և մաղթում նոր ձեռքբերումներ: