«Գարեգին Նժդեհ» ֆիլմի դիտում

19/11/2018

 

Նոյեմբերի 16-ին Գյումրու  թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հումանիտար մեթոդմիավորման կողմից կազմակերպվեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դիտում:
Նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Գարեգին Նժդեհի  կյանքին, քաղաքական  հայացքներին և նրա ազգանվեր գործունեությանը: Արժևորել   նրա անուրանալի դերը  Հայաստանի առաջին հանրապետության կայացման գործում: 
Ֆիլմի դիտումից հետո ծավալվեց  քննարկում. արդյունքում ուսանողները ճիշտ պատկերացում կազմեցին հայ ժողովրդի համար պատմական այդ կարևոր ժամանակահատվածում հայ նշանավոր զինվորական և քաղաքական գործիչների  դիրքորոշման մասին:  
 Հայոց պատմության դասախոս Ա.Պետրոսյանը,  ամփոփելով ուսանողների  արտահայտած  մտքերը,  հավելեց. բոլորի պարտքն է ճանաչել և ըստ արժանվույն մեծարել  հայրենիքի նվիրյալներին, այդ թվում  Գարեգին Նժդեհին,  որի համար միակ սրբությունը հայրենիքն էր, գերագույն նպատակը՝  ազատ, անկախ  պետականություն  ունենալը:  
                                                                                          

   Պատասխանատուներ՝   Ա. Պետրոսյան
                 Ք. Գրիգորյան