Ինտելեկտուալ խաղ-մրցույթ

19/12/2017

2017 թվականի դեկտեմբերի 18-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» մասնագիտությամբ առաջին կուրսում անցկացվեց «Հաղթում է ուժեղագույնը» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթ:
Ինտելեկտուալ խաղի նպատակն էր ուսանողների մոտ
•    զարգացնել տրամաբանական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
•    ձևավորել թիմում աշխատելու կարողություն  և հաղթանակի հասնելու ձգտում, 
•    խթանել բազմակողմանի գիտելիքների ձեռքբերմանը,
•    զարգացնել հիշողությունը և վերլուծական կարողություններ։

Ուսանողները խաղավարի հանձնարարմամբ բաժանվեցին թիմերի՝ «Հակավիրուսներ» և «Ինֆորմատներ», այնուհետև թիմերի ավագները ներկայացրին իրենց կարգախոսը:
Ինտելեկտուալ խաղ-մրցույթը բաղկացած էր 5 փուլից, այն անցկացվեց հագեցած, տարբեր անիմացիոն էֆեկտներով  ձևավորված սահիկաշարի ցուցադրմամբ:
Առաջին՝ «Գուշակիր բառր» փուլի ընթացքում  «Հակավիրուսներ» թիմը ըստ հանձարարության կռահեց առավել շատ մասնագիտական բառեր /հայերեն, ռուսերեն, անգլերեն տարբերակներով/ և իրավունք ստացավ առաջինը պատասխանելու հաջորդ փուլի հարցերին:
«Հարց ու պատասխան», «Տրամաբանական հարցեր»  փուլերում առավել միավորներ վաստակեց «Հակավիրուսներ» թիմը:
 «Բլից հարցեր» փուլում, թիմերի ավագները պետք է արագ պատասխանեին մասնագիտիկան 8-ական հարցերի,  ճիշտ պատասխանելով 4-ական հարցերի երկու թիմերն էլ վաստակեցին հավասար միավորներ:
Վերջին, հինգերորդ փուլում յուրաքանչյուր թիմ հակառակորդ թիմին տվեց մեկ մասնագիտական հարց, որոնց հստակ և ճիշտ պատասխանները գոհացրեց ժյուրիին:
Ամփոփելով արդյունքները ժյուրին խաղ-մրցույթի հաղթող ճանաչեց «Հակավիրուսներ» թիմին:

Ինտելեկտուալ խաղն անցավ հետաքրքիր և մրցունակ մթնոլորտում, այն նպաստեց ուսանողների մոտ մասնագիտական գիտելիքների ամրապնդմանը, արագ կողմնորոշվելու, ինչպես նաև թիմում աշխատելու կարողությունների ձևավորմանը:

Դասախոս՝     Է.Մանուկյան