ՀԵՐԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՆՎՐԵՊ ՀԱՂԹԱՆԱԿ

12/12/2023

2023 թվականի դեկտեմբերի 12-ին ամփոփվեց «Հայաստանի Հմտություններ» ազգային մրցույթի արդյունքները՝ տարբեր մասնագիտությունների գծով։ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Ոսկերչություն» մասնագիտության շնորհալի և ստեղծագործ ուսանողները հաղթանակած վերադարձան կրթօջախ՝ զբաղեցնելով պատվավոր երեք տեղերը․
Եշիլբաշյան Հակոբ – ոսկե մեդալ
Սարգսյան Հայկ – արծաթե մեդալ
Հակոբյան Նարեկ – բրոնզե մեդալ
Վկայականներով պարգևատրվեցին և խրախուսվեցին նաև «Ոսկերչություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Արթուր Հարությունյանը և «Խոհարարական գործ» մասնագիտության գծով շրջանավարտ Ահարոն Մելիքյանը։
Գեղեցիկ և եզակի մրցույթը բացառիկ հնարավորություն էր ՄԿՈՒ ոլորտի բանիմաց և տաղանդավոր ուսանողների մասնագիտական հմտությունների բացահայտման համար։
Վերջինս լայն հնարավորություն ընձեռեց պատանի ստեղծագործողներին վստահաբար մուտք գործել արվեստին ձգտող արհեստավարժ մի Աշխարհ, որտեղ տիեզերական աննվաճ բարձունքներ գրավելու անվրեպ հաղթանակը նրանցն էր դառնալու։