ԻՄ ԵՐԱԶԱՆՔԻ ՎԱՐՍԵՐԸ

11/12/2023

2023 թվականի դեկտեմբերի 12 -ին «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության երրորդ կուրսում անցկացվեց գեղեցիկ բաց դաս, որին մասնակցեցին կուրսի 14 ուսանողներ: Նպատակն էր ընդլայնել ուսանողների մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը, հարստացնել գիտելիքների պաշարը, ձևավորել գեղագիտական ճաշակ, զարգացնել ուսանողների կարողությունները և հմտությունները։
Բաց դասը մեկնարկեց Ուոլդո Էմերսոնի թևավոր խոսքերով․«Գեղեցկության սերը զուտ ճաշակ է, բայց գեղեցիկի ստեղծումը արվեստ է»: Սովորողները մասնագիտական սահիկաշարի ցուցադրմանը զուգահեռ ներկայացրեցին գանգուրների ստեղծման և ժամանակակից մոդելավորման տեսակների մասին լրացուցիչ տեղեկատվություն, որտեղ հաշվի էր առնված անհատի բնավորությունը, մարդաչափական տվյալները և կերպարային բնութագիրը։
Դասի ամփոփման փուլում ցուցադրվեցին և մեկնաբանվեցին ուսանողների կողմից մոդելավորված գանգրահեր սանրվածքները, որտեղ արտահայտված էին վերջիններիս ստեղծագործական ձիրքը և ժամանակը վկայակոչող նորձևության շունչը։