Ամանոր

26/12/2022

2022 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի և «Ընտանիք» ՄՊՍԿ նախաձեռնությամբ, անցկացվեց «Ամանորյա դիմակահանդես» միջոցառումը։ Կառուցվածքով և բովանդակությամբ յուրօրինակ միջոցառումը, որն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում՝ կազմակերպվել էր ուսանողական խորհրդի ջանքերով։ Օրը տոնական էր և բանական մտքով առլեցուն․ տրամաբանական, հետաքրքիր և զվարճալի խաղերը, մրցույթներն առավել աշխույժ դարձրեցին դիմակահանդեսը, իսկ սահմանված մրցանակները ոգևորեցին մասնակիցներին։   Միջոցառման ժամանակ հնչեցին փոխադարձ շնորհավորանքներ,  դահլիճում գտնվող զվարճասեր դեռահասների օգնությամբ գրվեց  խաղաղությունն ավետող  հեռագիրը՝ ուղղված Ձմեռ Պապիկին։

Մասնակիցներին Ամանորյա ուղերձ հղեց տնօրեն Ք․Ահարոնյանը՝ գալիք 2023 տարում մաղթելով բազում ձեռքբերումներ, նորանոր հաջողություններ, հուսառատ օրեր և խաղաղություն։