Սպորտը ձևավորում է լավատեսության և կենսուրախության մշակույթ

03/12/2022

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Գեղանկարչություն և քանդակագործություն. փորագրող` փայտյա գեղարվեստական իրերի» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Համլետ Պարսամյանը, 2022 թվականի դեկտեմբերի 3-ին և 4-ին մասնակցելով Ձյուդոյի Հայաստանի Հանրապետության մեծահասակների առաջնությանը, զբաղեցրեց 3-րդ տեղը (73կգ)։

Նա մասնագիտական կրթությանը զուգահեռ կարևորում է սպորտը և նշում, որ․«Սպորտը դառնում է կրթության միջոց, երբ այն սիրելի է գիտակցաբար դրանով զբաղվողի համար»։

Շնորհավորում ենք Համլետ Պարսամյանին, մաղթում նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ։

Ուսմասվար՝ Ա․Մարգարյան