- Հայերեն
- Français
- English
«Ճիշտ ապրելակերպ.մաքուր միջավայր»
Նոյեմբերի 30-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց «Ճիշտ ապրելակերպ. մաքուր միջավայր» խորագրով բաց դասը՝ «Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտությամբ առաջին կուրսի ուսանողների մասնակցությամբ: Նպատակն էր սերմանել հոգատար վերաբերմունք սեփական երկրի, հայրենի քաղաքի և շրջակա միջավայրի նկատմամբ, ինչպես նաև ուսանողների մոտ ձևավորել մշակույթ և ճիշտ դիրքորոշում՝ մաքրությունը արժևորելու և գերագնահատելու պարտադիր պայմանով:
Ներկայացվեց աշխարհում, այդ թվում Հայաստանում, առկա խնդիրները, աղբահանության իրականացման գործող տարբերակները և առաջատար երկրներում`վերջիններիս արդյունավետ փորձը։
Սխեմատիկորեն ներկայացվեց «Շրջանաձև տնտեսություն» մոդելը, որի կիրառումը ենթադրում էր թափոնների վերօգտագործում, օգտահանում, վերամշակում և էներգիայի ստացում: Թեմատիկ սահիկաշարի միջոցով ցուցադրվեց նաև Հայաստանի Հանրապետությունում իրականացվող աղբահանության ներկայիս վիճակը և նկատված թերացումները:
Ուսանողները օրինակների միջոցով ներկայացրեցին Գյումրի քաղաքում իրականացվող աղբահանության աշխատանքները, որի վկայությունն էին խոսուն նկարները: Զբոսաշրջիկների և ներդրողների համար առավել գրավիչ ու հարմարավետ քաղաք դարձնելու նպատակով՝ սովորողներն առաջարկեցին աչալուրջ և հետևողական լինել շրջակա միջավայրի մշտական մաքրությանը, գնահատել էկոտարածք ունենալու կարևորությունը և որպես կարգախոս ընտրել հետևյալը՝ «Երկիր մոլորակը ոչ թե ժառանգել ենք մեր նախնիներից, այլ փոխ ենք առել մեր սերունդներից»: