Օրինապահ դեռահասը՝ քաղաքակիրթ հասարակության լիիրավ անդամ

24/11/2022

Կրթօջախի ուսմասվար Ա․Մարգարյանը և Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները 2022 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00 –ին, մասնակցեցին Շիրակի մարզի դատախազության և Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի կողմից կազմակերպված հանդիպում-քննարկմանը։ Միջոցառման նպատակն էր՝ կանխարգելել անչափահասների շրջանում իրավախախտումները, վերացնել դրանք ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները։ Հանդիպում քննարկմանը ներկա էին ՇՄ դատախազության դատախազ Ք․Բաղդասարյանը, Շիրակի մարզպետարանի «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության» բաժնի պետ Լ․Գորգինյանը, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ Գ․Պետրոսյանը, տարբեր ուսումնական հաստատությունների տնօրեններ, վերադասներ, ուսանողներ և աշակերտներ։

Ակտիվ քննարկում ծավալվեց ղեկավար այրերի և դեռահաս սովորողների միջև, քանզի արծարծվող թեմաները տրամաբանորեն շաղկապված էին և արդիական։ Բարձրաձայնվող հարցերը վերաբերում էին անչափահասների իրավունքների պաշտպանությանը և ծավալվում մինչև վարչական իրավական խախտումներ, տարաբնույթ հանցագործությունների բացահայատում, ուղղիչ աշխատանքների պլանավորում, կանխարգելում։ Համապատասխան կառույցների պատասխանատու և լիազորված անձանց կառուցողական արդյունավետ աշխատանքներին ներգրավվածությունը նպատակ ուներ խթանել դեռահասի լիարժեք զարգացումը, զերծ պահել երիտասարդ սերնդին վնասակար սովորություններից և տարաբնույթ հանցագործություններից, ունենալ քաղաքակիրթ հասարակություն։

Ուսմասվար՝ Ա․ Մարգարյան