Մեր կրթօջախի հերթական հաղթանակը․․․

17/11/2022

2022 թվականի նոյեմբերի 17-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի հավաքական թիմը գրանցեց իր հերթական հաղթանակը՝ մասնակցելով Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի և ԽորանԱրդ ինտելեկտուալ կենտրոնի կողմից կազմակերպված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթին։

Միջոցառումը նվիրված էր ուսանողների միջազգային օրվան և նպատակ ուներ զարգացնելու երիտասարդ սերնդի ընդհանուր գիտելիքները։ Խաղ-մրցույթը հմտորեն վարեց «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղ» ՀԿ-ի ղեկավար Ս․Մարտիրոսյանը, ում շնորհիվ միջոցառումն իր ինքնատիպությամբ տարբերվող էր ու համապարփակ։

Ապագայի հանդեպ ձգտումներով և երազանքներով լցված սովորողները գոհունակությամբ և բարձր տրամադրությամբ նշեցին իրենց հաղթանակը՝ մեջբերելով․« Երիտասարդությունը բախտավոր է նրանով, որ ապագա ունի»:

Կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կ․Ղարագյոզյանի և ինտելեկտուալ միջոցառումների կազմակերպիչ Ռ․Պետրոսյանի աչալուրջ և հետևողական աշխատանքների արդյունքում ուսանողները միշտ բարձր են պահում կրթօջախի պատիվը։