Shuttle մեթոդաբանություն

01/11/2022

Սիրելի ուսանողներ Գյումրու թիվ 4 պետական արհեստագործական ուսումնարանը՝ համագործակցելով Action Against Hunger կազմակերպութան հետ, ձեզ է ներկայացնում նոր նախագիծ:

Այս նախագիծը նրանց համար է, ովքեր՝

• ցանկանում են կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարները,

• զարգացնել հաղորդակցվելու հմտությունները,

• սիրում են թիմային աշխատանքներ,

• ունեն մոտիվացիայի պակաս,

• գնահատում են վստահության մթնոլորտը,

• ցանկանում են աշխատաշուկայի համար ձեռք բերել «փափուկ հմտություններ»։

Այդ նպատակով՝ կարիերայի ուղղորդման կենտրոնում կանցկացվեն անվճար սեմինար-դասընթացներ՝ կիրառելով Shutlle մեթոդաբանությունը, որը մշակվել է Action Against Hunger կազմակերպության կողմից։

Մեթոդաբանության նպատակն է՝

• նպաստել մարդկանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը և աշխատանքային առաջխաղացմանը,

• խրախուսել անձնական հտությունների և մասնագիտական գիտելիքների կատարելագործումը՝ ամրապնդելով նրանց ինքնագիտակցությունը, ինքնագնահատականը և մոտիվացիան,

• բարձրացնել մարդկանց զբաղվածության կամ ինքնազբաղվածության պատրաստակամության մակարդակը։

Դիմումների ընդունման ժամկետը՝ 2022թ․ նոյեմբերի1-ից մինչ նոյեմբերի 12-ը

Տևողությունը՝ 4 ամիս (շաբաթական՝ 2 օր, 1.5 ժամ, դասերից հետո)

Գրանցման համար դիմել կարիերայի ուղղորդման կենտրոն:

Ծրագիրն իրականացվում է Action Against Hunger կազմակերպության կողմից «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի համագործակցության շրջանակում: EPIC-ին իրականացվում է Միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) պատվիրակմամբ: