Վոլեյբոլի ներուսումնարանային մրցաշար

24/10/2022

Հոկտեմբերի 25-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց վոլեյբոլի ներուսումնարանային մրցաշար՝ «Առողջ սնուցման, ֆիզիկական ակտիվության խթանման, ծխախոտի ծխի վնասակար ազդեցության, ալկոհոլի չարաշահման վնասների վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումների շարքից»։  Կազմակերպիչ՝ ֆիզիկական կուլտուրա և ֆիզկուլտուրա դասավադող Ն․Սուքիասյան։

Մրցակից թիմերը հավաքագրվել են նախապես՝ վիճակահանությամբ։

Մրցաշարն անցկացվեց օլիմպիական սկզբունքով, որին մասնակցեցին հավաքական հինգ թիմեր:

Թեժ պայքարի արդյունքում գրանցվեցին հետևյալ արդյունքները:

1-ին տեղ՝ «Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտությամբ հավաքական թիմ

2-րդ տեղ՝«Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» մասնագիտությամբ հավաքական թիմ

3-րդ տեղ ՝ «Ոսկերչություն՝ ոսկերիչ» մասնագիտությամբ հավաքական թիմ: