«Կարիերայի ուղղորդման կենտրոնի գործառույթները» և «Հարցազրույցին ներկայանալու հմտություններ» թեմաներով սեմինար

21/10/2022

2022 թվականի հոկտեմբերի 20-ին  անցկացվեց «Կարիերայի ուղղորդման կենտրոնի գործառույթները»  և «Հարցազրույցին ներկայանալու հմտություններ» թեմաներով նպատակային սեմինար՝ «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի» հիմնադրամի, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի և «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի համագործակցությամբ։

Սեմինար պարապմունքին մասնակցում էին կրթօջախի առաջին կուրսեցիները և Արցախից ժամանած տարբեր մասնագիտության երիտասարդ ուսանողներ։ Սեմինարը համատեղ վարում էին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կ․Ղարագյոզյանը և Ձեռներեցություն մոդուլ դասավանդող դասախոս Ռ․Պետրոսյանը՝ հետաքրքրաշարժ սահիկաշարի և տեսանյութերի ցուցադրությամբ։  Մասնագիտությամբ կողմնորոշված ուսանողների հետ քննարկվեցին «Գործատուին պատշաճ ձևով ներկայանալու հմտություններ», «Ինչպե՞ս պատրաստվել հարցազրույցի», «Ի՞նչ է աշխատաշուկան» և այլ թեմաները։  Հարցերի տեղատարափով ավարտվեց մասնագիտական  սեմինարը և տրամաբանորեն միմյանց հետ շաղկապված թեմաները   ուսուցողական էին։

 Փոխտնօրեն Ա․Մկրտչյանը արցախցի հյուրերին մանրակրկիտ ներկայացրեց  կրթօջախում գործող սոցիալական ձեռնարկությունների  դերը և ծավալած գործունեությունը, գաղափարը բիզնեսի վերածելու փորձը։ Հետաքրքիր երկխոսություն ծավալվեց «բիզնես գաղափար» թեմայի շուրջ՝ երիտասարդ սովորողների միջև։ Ուսանողական կազմակերպության անդամները, իբրև ապագա գործարարներ, յուրովի ձևով հանդես եկան և արհեստավարժորեն ներկայացրին  աշխատանքի վրա հիմնված ուսուցման առավելությունները։